HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում շարունակվել է Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Բաքվում հունիսի 23-ին շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իբր, ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։

Ալյոշա Խոսրովյանը հայտարարել է, որ մասամբ ընդունում է մեղքը։ «Մասամբ ինձ մեղավոր եմ համարում<...>: Ես երկու անգամ, առանց թույլտվության, հատել եմ Ադրբեջանի սահմանը»,- հայտարարել է Խոսրովյանը։ Նա նշել է, որ մասամբ տիրապետում է ադրբեջաներենին։ «Ես գիտեմ որոշ բառեր, բայց չեմ կարող ասել, որ վարժ տիրապետում եմ։ Կապանում ես ունեի ադրբեջանցի հարևաններ։ Հետո նրանք տեղափոխվեցին Ադրբեջան»,- հավելել է Ալյոշա Խոսրովյանը։ Խոսրովյանը նաև նշել է, որ գերեվարվել է Ջաբրայիլում։ 

Դատական գործընթացը կշարունակվի հունիսի 30-ին։ 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բաքվում մեկնարկել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում է 1991 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի 12 գերիներին խոշտանգելու և մոտ 17 օր Իվանյանի մոտ գտնվող Այգեստան գյուղի անտառում նրանց պահելու մեջ։ 

Ադրբեջանական կողմը չի բավարարվում այս մեղադրանքով և Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է նաև Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին իբր ծեծի ենթարկելու, իսկ ադրբեջանցի զինծառայողներից մեկին էլ իբր սպանելու մեջ։

Ալյոշա Խոսրովյանն էլ մեղադրվում է իբր 5 ադրբեջանցի գերիների նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ 1994 թվականի ապրիլին Խոսրովյանը ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանիի Աղբուլաղ (խմբ. Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Բացի այդ, Ալշոյա Խոսրովյանը մեղադրվում է նաև 1993-1994 թվականներին Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի գերիներին իբր խոշտանգելու մեջ։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter