HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում բացվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Հունիսի 23-ին  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում ներկա է գտնվել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը: Այն գործարկվել է արդարադատության նախարարության, Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Տիգրան Ավինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել մատուցվող ծառայություններին: 29 պատուհաններից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ խմբի ծառայությունների համար:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ շուրջ 110 ծառայություն մեկ վայրում, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվն առայժմ երկուսն է. Երևանում գործողը գրասենյակը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «Հայփոստի» բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter