HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքների ակտիվացումը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ 

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական օրակարգի մի շարք այլ հարցեր, այդ թվում ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերը։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter