HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարության․ «Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամփոփել է հունիսի 23-ին ապօրինի շինությունների քանդման աշխատանքները։ Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով հետևյալը․

«Ամփոփենք ապօրինի շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները. հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:

Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:

Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter