HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նիկոլ Փաշինյան․ «3 տարվա ընթացքում մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով»

Կառավարության հունիսի 24-ի նիստը վարում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նա հունիսի 7-18-ը արձակուրդում էր, և այդ ընթացքում կառավարության նիստերը վարում էր փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, նշեց, որ կարևոր լուր ունի հայտնելու։ Ըստ նրա՝ Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել։ Վարչապետի պաշտոնակատարը խնդրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացնել թվերը։

«2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 000։ Ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 000 ցուցանիշին։ Այս ցուցանիշն ավել է 2020 թվականի 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից, մասնավորապես՝ 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավել է 34 000-ով, 2019-ի համեմատ՝ 37 000-ով, 2018-ի համեմատ՝ 87 000-ով։ Աճել է նաև հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134․7 մլրդ դրամ և 22, 25, 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականի ցուցանիշները»,-տեղեկացրեց ՊԵԿ նախագահը։  

Վարչապետի պաշտոնակատարն էլ հայտնեց, որ մասնագետների համոզմամբ՝ սեպտեմբերն աշխատատեղերի առումով ամենաբարձր ցուցանիշն ունեցող ամիսն է, և կառավարությունը ենթադրում է՝ սեպտեմբերին ավելի բարձր ցուցանիշ կլինի։

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 2021 թվականի մայիսին կա 86 962-ով կամ 15 %-ով ավել աշխատատեղ, քան 2018 թվականի մայիսին։

«2021 թվականին 2018 թվականի մայիսի համեմատ աշխատավարձերի ֆոնդն աճել է 38 մլրդ դրամով կամ 39 %-ով։ Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով կամ 20․2 %-ով։ Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, և այդ աշխատատեղերի աճը զգացվում է այդ ոլորտում, նաև զբոսաշրջության դանդաղ, բայց հաստատուն վերականգման գործընթաց ունենք։ Հաջորդ ամենախոշոր սեգմենտը հանրային սննդի ոլորտում է»,- եզրափակեց Փաշինյանը։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter