HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է։

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար։

Հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը։

Ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի տեղեր։

Հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ։

Բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար աշխատատեղերը և հանգստի տեղերն ապահովել լվացվելու և խմելու ջրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter