HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին:

Նախարարի պաշտոնակատարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային և տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter