HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում են նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները

Առողջապահության նախարարությունը սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը։

Նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:

Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացվող տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո:

Մասնագիտությունների ցանկը ներկայացվում է ստորև.

  • Լաբորատոր ախտորոշում
  • Ընդհանուր վիրաբուժություն
  • Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
  • Մանկաբարձություն և գինեկոլոգիա
  • Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/
  • Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/
  • Նյարդաբանություն
  • Ընտանեկան բժշկություն
  • Հոգեբուժություն
  • Մանկաբուժություն
  • Նեոնատոլոգիա
  • Ներքին բժշկություն     
  • Ինֆեկցիոն հիվանդություններ   
  • Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
  • Ճառագայթային ախտորոշում
  • Սրտաբանություն /կարդիոլոգիա/
  • Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/
  • Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
  • Դատաբժշկական փորձաքննություն
  • Ուրոլոգիա
  • Այրվածքաբանություն
  • Թոքաբանություն
  • Կրծքային վիրաբուժություն
  • Անոթային վիրաբուժություն
  • Մանկական վիրաբուժություն
  • Ուռուցքաբանություն
  • Մաշկավեներաբանություն
  • Համաճարակաբանություն
  • Մեղրիին հատկացվող տեղեր:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1504, էլ.հասցե` [email protected]:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter