HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Վերջիններիս խնդրանքով կառավարության ղեկավարը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը գործել է ՀՀ օրենսդրության շրջանակում և այժմ փորձ է արվում այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Բացի այդ, վարչապետը հավաստիացրել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են:

Ուսանողներն իրենց հերթին նշել են, որ լեզվաբանական համալսարանի ռեկտորի հարցում անձի խնդիր չեն տեսնում, այլ ցանկանում են տեղյակ լինել իրենց բուհին առնչվող բոլոր հարցերին:

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ վերջիններիս խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի համալսարանի ուսանողներին և կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter