HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Շաքար բերող տղեն» 110 մլրդ դրամ հարկ չի վճարե՞լ (վիդեո)

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր Էջմիածնում ընտրողներին փաստերով ներկայացնում էր, թե ինչու մայիսի 6-ին չպետք է ընտրել իշխանության ներկայացուցիչներին եւ ինչու պետք է ձայն տալ ՀԱԿ-ին:

Հրանտ Բագրատյանի խոսքով, երկրում ապրանքների ներկրման գծով մենաշնորհ է, ինչի հետեւանքով էլ գները չեն իջնում, քանի որ մրցակցություն չկա: «Միայն շաքար բերողի (շաքարավազի ներկրման մենաշնորհը պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն է,-հեղ.) չտված հարկերը հերիք է թոշակները եռապատկելու համար: Տղեն տարեկան չի տալիս 110 մլրդ դրամ, 10 մլրդ թուլափայ գցում է բյուջեն, մենք ուրախանում ենք: Մենք այս օլիգարխիկ տնտեսությունը քանդելու ենք»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրան` օլիգարխիկ տնտեսությունը բացառապես ստեղծվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նա մի քանի թաղային հեղինակություններից սարքել է օլիգարխիկ համակարգը:

«Դուք կարո՞ղ եք մի օլիգարխի անուն ասել, որ մեր ժամանակ է եղել: Կարո՞ղ եք ասել մեկին, որ համ տնտեսական ուժ ենք տվել, համ պաշտոն ենք տվել»,-ավելացրեց Հ. Բագրատյանը: Նրա պնդմամբ,  օլիգարխիկ համակարգը ստեղծել է էությամբ «գեղցի» մի մարդ, ով դեռ շարունակում է մնալ «գեղցի»:

«Եթե մենք հիմա չփոխենք, այս երկիրը թուրքին է հասնելու, ժողովուրդը թողնում գնում է, 47.000 մարդ 2010թ.-ին, 59.000՝ 2011թ-ին եւ 30.000՝ 2012թ.-ի առաջին եռամսյակին, այսպես ո՞ւր ենք հասնելու»,-հավելեց նախկին վարչապետը:

Ինչ վերաբերում է 29.000 դրամ միջին կենսաթոշակին, ապա, Հրանտ Բագրատյանի ասելով, այդ գումարի չափը պետք է կրկնապատկվեր: Ներկայացնելով ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը` Հ. Բգրատյանն ասաց, որ իրենք նախատեսում են միջին կենսաթոշակը սահմանել 99.000 դրամ: «13 մլրդ դոլար չմուծված հարկ կա: Հիմա իմ հետեւից հազար ու մի բան կարող են ասել, բայց ո՞ր մի օբյեկտիս, ո՞ր մի գողացածիս եք ծանոթ, Տեր-Պետրոսյանի ո՞ր մի գողացածին եք ծանոթ, ո՞ր մի բիզնեսն է իրանը»,-ավելացրեց Հրանը Բագրատյանը:

Մեկնաբանություններ (2)

A.
dzer jamanak chishta milliardner chtarak ,baiz millionner tarak u tarak,sksaz ter petrosyaniz..............el chtvarkem,duk el aranznatner unek art erkrnerum,duk el hyranozner unek,unek unek,sepakanashnorhezik mej mej arezik,uxaki srank verjnakanapes kandezin mer gyozal erkir@
A.
ba en mazut@ vor anhetazav dzer orok,en vor Arshak sadoyann el ha asum er ,mazut@ tarak mazut@ tarak.Heto ed himk@ duk drezik el inch ek uzum,uxaki srank en exazn el taran.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter