HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը մասնակցել է «Ստամբուլ» արհեստական ջրանցքի հիմնարկեքի արարողությանը

Թուրքիայում տրվել է Սև և Մարմարա ծովերը կապող «Ստամբուլ» նավանցիկ ջրանցքի կառուցման մեկնարկը, որը կշրջանցի Բոսֆորի նեղուցը։ Այդ մասին հայտնում է «Коммерсант»-ը։ Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Նա հիշեցրել է փորձագետների այն հաշվարկները, համաձայն որի 2050 թվականին տարեկան Բոսֆորի նեղուցով կանցնի 78 հազար նավ, այն դեպքում, երբ նեղուցի անվտանգ թույլատրելի հնարավորությունը կազմում է տարեկան 25 հազար։ Էրդողանն ընդգծել է, որ «Ստամբուլ» ջրանցքի ներկայիս երթուղին ամենաօպտիմալ տարբերակն էր առկաներից։ 

««Ստամբուլ» ջրանցքի երկարությունը կկազմի 45 կիլոմետր, իսկ ստորին հատվածի նվազագույն լայնությունը՝ 275 մետր։ Խորությունը հաշվարկվել է 21 մետր և ավելին։ Ջրանցքի կառուցումը նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում։ Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 15 միլիարդ դոլար»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։ 

Էրդողանը նաև ընդգծել է, որ «Ստամբուլ» ջրանցքի նախագիծը մշակվել է այնպես, որ ծածկի Բոսֆորի նեղուցի տարեկան նավարկության 99 %-ը։ Ջրանցքին զուգահեռ կկառուցվեն մինչև 500 000 բնակչություն ունեցող նոր քաղաքներ, ինչը ևս կկրճատի մեգապոլիսի ծանրաբեռնվածությունը։

Միջազգային հանրությունը քննադատում է նոր ջրանցքի կառուցումը՝ հայտարարելով, որ սրանով Թուրքիան փորձում է շրջանցել Մոնտրոյի կոնվենցիան։ Վերջինս կարգավորում է ռազմանավերի անցումը Բոսֆորի նեղուցով։ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ կոնվենցիան չի տարածվի կառուցվելիք «Ստամբուլ» ջրանցքի վրա, ուստի Թուրքիան ազատ կլինի չպահպանել բոլոր այն պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնել էր այդ կոնվենցիայով։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter