HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան և Թևոսյան փողոցներում գտնվող գազատարերը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան և Թևոսյան փողոցներում գտնվող գազատարերը, ինչի հետևանքով ժամը 20։30-ից դադարեցվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 12, 14, Բակունցի փողոցի թիվ 2,4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և Թևոսյան փողոցի թվով երկու հանրային օբյեկտների գազամատակարարումը։ Վթարավերականգնման աշխատանքները կմեկնարկեն վաղը՝ հունիսի 27-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter