HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՔՊ-ն՝ 53․91, «Հայաստան»-ը՝ 21․09, «Պատիվ ունեմ»-ը` 5․22 տոկոս ձայն. ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները ՝ ՔՊ ն՝ 53․91, «Հայաստան» դաշինքը՝ 21․09,  «Պատիվ ունեմ» դաշինք` 5․22 տոկոս տոկոս ձայն: 

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արձանագրությունը, ըստ որի՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքները ստացել են հետևյալ ձայները՝

«Արդար Հայաստան» կուսակցություն` 3914 ձայն կամ 0․31 %,

«Հայ ազգային կոնգրես»` 19 691 ձայն կամ 1․54 %,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 688 761 ձայն կամ 53․91 %,

«Զարթոնք» կուսակցություն` 4619 ձայն կամ 0․36 %,

«Ազատություն» 1844 ձայն կամ 0․14 %,

«Պատիվ ունեմ» դաշինք` 66 650 ձայն կամ 5․22 %,

«Միասնական հայրենիք»` 964 ձայն 0․08 %,

«Համահայկական ազգային պետականություն»` 803 ձայն կամ 0․06 %,

«Լուսավոր Հայաստան»` 15 591 ձայն կամ 1․22 %,

«Մեր տունը  Հայաստանն է»՝ 12 149 ձայն կամ 0․95 %,

«Հանրապետություն»` 38 758 ձայն կամ 3․03 %,

«Հայոց հայրենիք»` 13 130 ձայն կամ 1․03 %,

«Ազատ հայրենիք»` 4119 ձայն կամ 0․32 %,

«Բարգավաճ Հայաստան»` 50 444 ձայն կամ 3․95 %,

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 5020 ձայն կամ 0․39 %,

«5165 շարժում»` 15 549 ձայն կամ 1․22 %,

«Քաղաքացու որոշում»` 3775 ձայն կամ 0․3 %

«Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»` 19 212 ձայն կամ 1․5 %

«Ազգային օրակարգ»` 719 ձայն կամ 0․06 %,

«Վերելք»` 1233 ձայն կամ 0․1 %,

«Ազատական կուսակցություն»` 14 936 ձայն 1․17 %,

«Հայաստանի եվրոպական կուսացություն»` 2440 ձայն կամ 0․19 %,

«Հայաստան» դաշինք` 269 481 ձայն կամ 21․09 %,

«Ազգային ժողովրդավարական բևեռ»` 18 976 ձայն կամ 1․49 %,

«Ինքնիշխան Հայաստան»` 3915 ձայն կամ 0․31 %։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ անճշտությունների գումարային չափը 973 է։ 

Այսպիսով, խորհրդարանում կլինի 3 քաղաքական ուժ՝ այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 1245 է, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողները 2451 են։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 500 ընտրող։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 595 հազար 512։ Քվեարկությանը մասնակցել է 1 մլն 281 հազար 997 կամ 49․39 %: Անվավեր քվեաթերթիկները 4593 են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter