HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ինչպես էր ներկա մարզպետը խորոված հյուրասիրել նախկինին

Երեկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կոչ անելով քվեարկել մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանի օգտին՝ ՀՀ առաջին նախագահը հիշեց, որ ՀԱԲ-ի զինաթափման օրը Արմավիրում մի միջադեպ էր եղել:

Այդ օրը կալանավորվել և Երևանի Արաբկիրի ոստիկանություն էին տեղափոխվել այդ ժամանակվա մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը և վաղամեռիկ Ռուբիկ Եղոյանը: Արմավիրի ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետն էր, նախագահը զգուշացրել է, որ «տղաներին դաստիարակչական նպատակով» են կալանավորել, որ վերջինս նրանց մեկ գիշեր պատշաճ «հյուրընկալի», իսկ առավոտյան տուն ճանապարհի: Զգուշացումից հետո Ղահրամանյանը խորոված էր ուղարկել կալանավորված մարզպետին ու Ռուբիկ Եղոյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter