HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` Պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.

ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր

գ) Երևան քաղաք:

Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • զորացրման հրամանի լուսապատճենը,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
  • տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարջ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ:

Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով հետևյալ հասցեով` ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41)»:

Մեկնաբանություններ (2)

Հակոբ Վոլոդիայի Սարգսյան
Բնակվում եմ ք. Երևան Ավան, Խուդյակով փող. 3-րդ նրբ. 28/1 տանը: 3-րդ խմբի զին հաշմանդամ եմ 2006 թվականից հաշվառված եմ Պն բնակարանի կարիք ունեցող զին հաշմանդամների բնակարանային հերթացուցակում՝ 20 տարուց ավելի ես և կինս բնակվել ենք վարձով և ուրիշներին պատկանող տանը, ներկայումս ևս բնակվում ենք բնակարանային սուղ պայմաններում և ապահովված չեմ բնակարանով: Հավաստիացնում եմ , որ երբևիցե չեմ օգտվել բնակարան ձեռք բերելու նպատակով ՊՆ - ի կողմից հատկացվող ֆինանսական փոխհատուցումից և ոչ էլ պետության կողմից անհատույց բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող վկայականից: Ելնելով ներկայումս ստեղծված իրավիճակից ( նկատի ունեմ՝ տարիքս և առողջական վիճակս) ես չունեմ հնարավորություն սպասելու, ուստի խնդրում եմ պարզաբանել, եթե ես տալիս եմ իմ համաձայնությունը տրված վկայագրով որևիցէ մարզում բնակարան ձեռք բերելու համար, հնարավոր է արդյոք վկայագրի տրման հարցը արագացնել, թե ոչ : Հարգանքով
Ազա
Եթե մենք չունենք բնակարան ապրում ենք վարձով, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter