Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։
Պարզվել է, որ հետախուզվողը, օգտագործելով բարեկամի անձնագրային տվյալները, ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում։ Հիշյալ փաստը հիմնավորվել է և նրա ՌԴ քաղաքացիությունը դադարեցվել, ինչից հետո հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել