Ընտրվել են ԳԱԱ նոր նախագահ, փոխնախագահ և ակադեմիկոս-քարտուղար
Գիտությունների ազգային ակադեմիայի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին ԳԱԱ-ում տեղի են ունեցել ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ:
ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չի հավաքել: Երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում առաջադրել է ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի թեկնածությունը:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Հրանտ Մաթևոսյանը: Արթուր Իշխանյանն ընտրվել է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում 80 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հունիսի 29-ին ԳԱԱ-ում տեղի կունենան ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:
Գլխավոր լուսանկարում՝ Աշոտ Սաղյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել