HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ ծառայողական քննությունը շարունակվում է, նրա պարտականությունները կասեցված են

Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը։

Հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 8-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն եւ կասեցվել են նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter