HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Քննչական կոմտեն հայտնում է, որ 2021թ. հունիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում Երևանի 34-ամյա բնակիչն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու: Դրանից հետո վերջինս վրաանցման է ենթարկվել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից:  Վրաերթի ենթարկավծը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նույն օրը՝ ժամը 02:20-ին, գիտակցության չգալով, մահացել է: 

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վարի և ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter