Լավրովն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը քննարկել են փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Դիվանագետների զրույցի գլխավոր թեմաներից մեկն էլ եղել է Լեռնային Ղարաբաղի փախստականների հարցը։
Մասնավորապես, Լավրովն ու Գրանդին քննարկել են փախաստականների և ներքին տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի հարցերը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել