Հրդեհ՝ «Փարոս» բարեգործական հիմնադրամի պահեստում
Ապրիլի 18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց փողոցի թիվ 1 հասցեում այրվում է պահեստ (պատկանում է «Փարոս» բարեգործական հիմնադրամին):
Դեպքի վայր են մեկնել Էջմիածին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից 2, Երևան քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից 3, Արմավիր և Մասիս քաղաքների հրշեջ-փրկարար ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ այրվել է պահեստից 400 քմ հատված (ներսում տնտեսական իրեր):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել