Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2020 թ. ամբողջական հաշվետվությունը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2020 թվականի ամբողջական հաշվետվությունը և 2021 թվականի հաշվետվությունը` ներառյալ մայիսի 31-ը:
«Տեղեկացնում ենք, որ հունիսի 23-ին տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ (խորհդի կազմին ծանոթացեք սեղմելով այստեղ), որի ընթացքում հաստատվել են տնօրենի հաշվետվությունը, անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող մի շարք ներքին իրավական ակտեր։
Իրականացված նիստի օրակարգին և քննարկված բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ։
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացված են հիմնական ֆինանսական ցուցանիշները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել