HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգայցեր՝ կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում:

«Նշենք, որ անօրինական առևտրով զբաղվողները բազմիցս նախազգուշացվել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է: Ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter