HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական խորհուրդը չեղարկել է Եվրամիություն ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը

Եվրոպական խորհրդի (ԵԽ) որոշմամբ` Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արգելքը չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է schengenvisainfo.com-ը։ Այն ուժի մեջ կմտնի այս շաբաթվա վերջից։ Որոշումն ընդունվել է Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հունիսի 30-ի հանդիպման ժամանակ։

Թե երբվանից Հայաստանի քաղաքացիների համար կբացվի Եվրամիության սահմանը, ԵԽ-ն լրացուցիչ կհայտարարի հաջորդ շաբաթ։ Ընդ որում, անդամ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի, թե երբվանից կբացի իր սահմանները ՀՀ քաղաքացիների համար։ 

Եվրամիության գործող կանոնակարգով նախատեսվում է, որ ԵՄ տարածք մտնելիս անձը պետք է ներկայացնի կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ ԵՄ կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով պատվաստումը հավաստող փաստաթուղթ։

Հայաստանից զատ, ցուցակում հայտնվել են նաև Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Քաթարը և Սաուդյան Արաբիան։ Եվրոպական խորհրդի կողմից վարվող այս ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով այս կամ այն երկրում առկա հակահամաճարակային իրավիճակն ու կորոնավիրուսի տարածումը։ 

Daily Mail-ն էլ գրում է, որ ցուցակից դուրս է մնացել Եվրամիության նախկին անդամ Մեծ Բրիտանիան, որտեղ վերջին օրերին գրանցվում է կորոնավիրուսի «դելտա» տեսակի լայն տարածում։

Լուսանկարը՝ ԵՄ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter