HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր

2021թ. հունիսի 30-ին կայացել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter