HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կապակցությամբ, որտեղ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ։

Փաստաթուղթը հանդիսանում է բարոյականության, մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում. արժեքներ, որոնք տևական և կայուն խաղաղության կարևորագույն գրավականներն են։

Երախտագիտություն ենք հայտնում Նյու Ջերսի նահանգի հանրությանը, օրենսդիր մարմնին, Սփյուռքի կառույցներին և ամերիկահայ համայնքին՝ արդարության համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրվածության ու վճռականության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter