HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ս. Հովսեփյան. «Մենք կորցրել ենք ազգային դիմագիծը ու խոսում ենք ճանապարհների մասին»

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն այն կարծիքին է, որ մեկ անձի տեղափոխումը մի պաշտոնից մեկ այլ պաշտոնի, չի կարող խոսել կառավարության դեմքը փոխելու մասին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով Արայիկ Հարությունյանի նշանակմանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք, որ մինչ այժմ նա զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ավելի վաղ` ԿԳՄՍ նախարարի պաշտոնը:

«Եթե մի անձը չի հաջողել մի պաշտոնում, և հնարավորություն է տվել երկրորդ պաշտոնի, որտեղ նույնպես չի հաջողել, արդեն հարց է առաջ գալիս` միտում է սա, թե անկարողություն: Երկու դեպքում էլ աններելի է, եթե երրորդ անգամ հնարավորություն է տրվում, անհասկանալի է, թե որքան կարող են պետության կործանման վրա խաղ խաղալ»,-ասաց Հովսեփյանը:

Պատգամավորի կարծիքով` 2018 թվականի փոփոխություններից հետո հանրության ակնկալիքը նաև գործունակ կադրերի գործողություններից էր կախված, սակայն, ըստ նրա, իշխանությունների ապիկարությունը հաղթեց:

«Եւ մենք տեսանք, որ երեք տարում վերադարձել ենք այն անցյալը, ոը մերժել ենք»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի`ամբողջ քարոզարշավի ընթացքում ճանապարհների մասին խոսելն ու խոստումներ տալն անլուրջ է:

«Մենք չենք կարող խոսել այլևս էդ մասին, մենք կորցրել ենք ազգային դիմագիծը ու խոսում ենք ճանապարհների մասին: Եթե մեր ազգային դիմագիծը ճանապարհների կառուցումն է, ես ուրանում եմ էդ կառուցումները: Մենք վտանգել ենք պետականությունը և կադրերին մի պաշտոնից ավելի հարմար պաշտոնի ենք տեղավորում»,-ասաց նա:

Հովսեփյանի համոզմամբ` նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո կառավարությունն ամբողջական կազմով պետք է փոխվեր, սակայն ընտրություններից հետո նույն մարդկանց տեսնում էլ ավելի պատասխանատու պաշտոններում տեսնելը խոսում է այն մասին, որ իշխանությունը դասեր չի քաղել եղածից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter