HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է ուղու կապիտալ վերանորոգումը

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ հանձնաժողովն այցելել է, մասնավորապես, Ջաջուռ-Ղալթախչի հատվածը, որտեղ հիմնովին վերականգնվել է գծի 2 կմ:

Երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը մեկնարկել է ապրիլի կեսերին:

Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ: Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում:

Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտկա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ:

Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար: Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter