HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։

Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ նախարարի պաշտոնակատարի կողմից տրվել է հանձնարարականը։

Նախարարությունը տեղեկացնում է ՝ իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter