HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հնարավոր է ունենան խորհրդակցական ձայնի իրավունք

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք ՀԱՊԿ ԽՎ-ում կունենան խորհրդակցական ձայնի իրավունք։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հուլիսի 1-ին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչելսավ Վոլոդինը։ 

«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտի ստեղծման հարցը։ Նրանք կստանան խորհրդակցական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման իրավունք»,- հայտարարել է Վոլոդինը՝ կազմակերպության Խորհրդի նիստին։ Վերջինիս խոսքերով՝ նոր կարգավիճակի ի հայտ գալն ունի մեծ նշանակություն՝ խորհրդաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման և թափանցիկության համար։

«Առավել ևս, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ։ Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում դիտորդների և գործընկերների կարգավիճակների տրամադրումը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում միջխորհրդարանական փոխգործակցությունն ակտիվացնելու այն երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքում կիսում են մեր սկզբունքներն»,- հավելել է Պետդումայի խոսնակը։ 

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը. Ադրբեջան և Պակիստան։ «Որպես կանոն, այդ մասին ընդունված չէ պատմել։ Օրինակ, նույն Պակիստանը վաղուց ցանկանում էր ունենալ դիտորդի կարգավիճակ և հիմա, հնարավոր է, գործընկերոջ կարգավիճակ ունենա»,- նշել է Վոլոդինը՝ ընդգծելով, որ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի ստացումը տարբեր կերպ կլինի։ 

Ներկայումս ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովին, բացի ռազմական բլոկի անդամներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան), դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Աֆղանստանը և Սերբիան։

Լուսանկարը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter