«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ասված է դաշինքի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում:
«Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։
Մեր պայքարը շարունակվելու է։
Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում»,-նշված է դաշինքի հաղորդագրությունում ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել