Ջոն Բոլթոնն ու Ջեբ Բուշը ստեղծել են հակաէրդողանյան կոալիցիա
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած խումբը ձևավորել է Turkish Democracy Project անունը կրող հարթակ, որը կզբաղվի այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարով։ Սակայն թուրքական Daily Sabah-ը գրում է, որ իրականում այդ կառույցը կզբաղվի հակաթուրքական և հակաէրդողանյան քարոզչության տարածմամբ։
Հարթակի աշխատանքներին միացել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը՝ Ջեբ Բուշը և Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջուլիո Տերցի դի Սանտ’Ագատան։ Ըստ Daily Sabah-ի՝ հարթակի աշխատանքներին միացել էին նաև Էրդողանի գլխավոր ախոյան, իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի երկու աջակիցները, որոնք ավելի ուշ լքել են այն։ Ավելի վաղ, թուրքական իշխանությունները տվել էին Այքան Էրդեմիրի և Սուլեյման Օզերենի ձերբակալության օրդերը, որոնք մեղադրվում էին 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի մեջ։ Նախորդ շաբաթ Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թուրքիայի մասով եկել է ահազանգ տալու ժամանակը։
Հետաքրքրական է, որ նախագծի գործարկման մասին հայտարարվել էր հունիսի 14-ին Բրյուսելում ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որոնք հայտարարել էին, որ «դրական բանակցություններ են ունեցել»։
TDP-ն հայտարարում է ոչ առևտրային անկուսակցական միջազգային քաղաքական կազմակերպություն լինելու մաիսն։ Հարթակը պնդում է, որ իր առաքելությունը կայանում է նրանում, որ առաջ մղի այնպիսի քաղաքականություն, որը «կկանխարգելի Թուրքիայի ապակայունացնող վարքագիծը, կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին և փոփոխություններին»։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել