HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կանադայում գրանցվել է 49,5 աստիճան շոգ. զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրը

Կանադայում անոմալ շոգի արդյունքում մահացել է մի քանի հարյուր մարդ։ Բրիտանական Կոլումբիայի դատական բժշկության ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն այդ նահանգում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 486 հանկարծակի մահ, որը կարող է լինել անոմալ շոգի պատճառով։ Սա 195 %-ով ավելին է, քան տարվա այդ ժամանակաշրջանի սովորական ցուցանիշը։ 

Համանման հաղորդագրություններ ստացվում են նաև Կանադայի հյուսիս-արևմտյան մյուս շրջաններից։ «Վանկուվերում երբեք այսպիսի շոգ չի եղել և, ցավոք, տասնյակ մարդիկ մահանում են դրանից»,- հայտարարել է Վանկուվերի ոստիկանությունը։ Բրիտանական Կոլումբիայի Լիթոն քաղաքում, երեքշաբթի օրը, ժամը 16:20-ի դրությամբ, գրանցվել է Ցելսիուսի 49,5 աստիճան։

Ամերիկյան Փորթլենդ (Օրեգոն նահանգ) և Սիեթլ (Վաշինգտոն նահանգ) քաղաքներում գրանցվել է 1940 թվականից ի վեր ամենաբարձր ջերմաստիճանը։ Քաղաքի տարբեր հատվածներում և հանրային փակ հաստատություններում տեղադրվել են օդորակիչներ և օդափոխիչներ։ Որոշ բնակիչներ անոմալ շոգից փորձում են պաշտպանվել ստորգետնյա ավտոտնակներում և նույնիսկ օդորակիչներով ավտոմեքենաներում։ Շոգ եղանակի պատճառով Օրեգոն նահանգում մահացել է 60 մարդ, իսկ Վաշինգտոնում՝ ավելի քան 10-ը։ 

Օդերևութաբանները եղանակային անոմալիան կապում են այսպես կոչված «ջերմային գմբեթի» էֆեկտի հետ, որն առաջացել է մթնոլորտային բարձր ճնշման արդյունքում։

Լուսանկարը՝ REUTERS/Karen Ducey

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter