Կառավարությունը հաստատել է Հայաստանում ԵՏՄ ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի գործողության մեջ մտնելու մասին որոշումը
Կառավարությունը հաստատել է Հայաստանում ԵՏՄ ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) գործողության մեջ մտնելու մասին որոշումը։
Որոշման նպատակն է վերացնել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ առևտրում և ներմուծման ընթացքում հնարավոր տեխնիկական խոչընդոտները։
Արդյունքում՝ ակնկալվում է վերացնել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերը և համապատասխանեցնել տվյալ ոլորտը կարգավորող ԵԱՏՄ իրավական ակտով հաստատված պահանջը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել