
Արցախի հարավային շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։
Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության՝ նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել