HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախադպրոցական կրթության ոլորտում սահմանվում են պետական քաղաքականության միասնական չափանիշներ

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդարության համաձայն՝ նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմները: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի՝ լիցենզավորման դաշտ կբերվեն նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, կլիցենզավորվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Գործող կենտրոնները պետք է դիմեն լիցենզիայի վերաձևակերպման օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Լիցենզիայի վերաձևակերպման դեպքում պետական տուրք չի գանձվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter