HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 5-ին քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ (05.07.2021 թ.):

Հաշվի առնելով ոչ աշխատանքային օրն աշխատելու հանգամանքը՝ առաջարկվել է քննական գործընթացում ներգրավված աշխատողներին մեկ ամսվա ընթացքում տրամադրել վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրն ավելացնել ամենամյա արձակուրդին՝ առաջնորդվելով Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter