«Աշխատանք առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է ԵԱՏՄ-ում
2021 թվականի հուլիսի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում շահագործման կհանձնվի «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգը»՝ եվրասիական տարածաշրջանում առաջին միասնական թվային նախագիծը:
ԵՏՀ հաղորդագրության համաձայն՝ սա միջազգային որոնման համակարգ է, որը հասանելիություն է տալիս այն ազատ աշխատատեղերի և թափուր հաստիքների թեկնածուների մասին տեղեկատվությանը, որոնք առկա են անդամ երկրների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգերում:
Ծրագիրն ուղղված է Միության շրջանակներում թվային գործիքների օգնությամբ աշխատաշուկաների փոխգործունեության ապահովմանը, ԵԱՏՄ բոլոր երկրներով մեկ ինքնակենսագրականների և թափուր հաստիքների որոնման հնարավորությունների ավելացման հաշվին ազգային տեղեկատվական համակարգերի գործառույթների ընդլայնմանը:
«Աշխատանք առանց սահմանների» նախագծում ներառված են ԵԱՏՄ հինգ անդամ երկրների արդեն իսկ գործող համակարգերը. աշխատանքի որոնման և անձնակազմի հավաքագրման «Գործ» տեղեկատվական համակարգը (Հայաստանի Հանրապետություն), Զբաղվածության պետական ծառայության տեղեկատվական տիրույթը (Բելառուսի Հանրապետություն), Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության էլեկտրոնային բորսան՝ «Աշխատանք» տեղեկատվական տիրույթը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության աշխատաշուկայի տեղեկատվական համակարգը՝ «Զբաղվածություն» տեղեկատվական տիրույթը, տեղեկատվական վերլուծական համակարգ «Աշխատանք Ռուսաստանում» համառուսական բազան (Ռուսաստանի Դաշնություն): Ծրագրի մասնակից երկրների տեղեկատվական համակարգերը փոխգործում են ազգային տեղեկատվական համակարգերում ինտեգրված տիպային ծրագրային ապահովման, բացառիկ միասնականացված միջերեսի (interface) և API մեթոդների միջոցով:
«Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգից օգտվել հնարավոր է միայն այդ ազգային տեղեկատվական համակարգերում հավաստագրումից հետո:
Համակարգի օգտատերերին (թափուր հաստիքների թեկնածուներին ու գործարարներին) հնարավորություն կտրվի ընտրելու Միության մեկ կամ մի քանի պետություն, որտեղ անհրաժեշտ է որոնում իրականացնել կամ անձնակազմ հավաքագրել, հասանելիություն ստանալու ազգային տեղեկատվական համակարգերում առկա թափուր հաստիքների և թեկնածուների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև ինտերակտիվ կերպով փոխգործելու թեկնածուների ու գործատուների հետ:
«Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգի» գործարկումը նոր նշանակալի իրադարձություն է, որը խոսում է ոչ միայն եվրասիական տարածաշրջանում թվայնացման ակտիվ զարգացման, այլև ԵԱՏՄ քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտում լիարժեք թվային էկոհամակարգի ձևավորման մեկնարկի մասին», – ընդգծեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը:
«Հուսով եմ, որ «Աշխատանք առանց սահմանների» համակարգը կդառնա կորոնավիրուսի համավարակի հետևանքներից մեր ընդհանուր շուկայի վերականգման գործիքներից մեկը: Ըստ էության՝ սա ԵԱՏՄ քաղաքացիների զբաղվածության ոլորտում լիարժեք թվային էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ առաջին քայլն է»,- հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Նախագծի հաջող իրականացումը Հանձնաժողովի, Միության երկրների լիազորված պետական մարմինների, ինչպես նաև ազգային տարրերի օպերատորների համառ աշխատանքի և նպատակաուղղված համագործակցության արդյունքն է:
Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման մասով միջոցառումների ծրագրով մինչև 2025 թվականը նախատեսված են «Աշխատանքի եվրասիական էլեկտրոնային բորսա» թվային էկոհամակարգի ծառայությունների ստեղծման գծով միջոցառումներ՝ Միության պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման համար:
Ինչպես նշել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը, կարևոր է, որ նախագիծը այսքանով չի սահմանափակվում: Արդեն սկսվել է թվային էկոհամակարգի զարգացման ծրագրերի և այնպիսի ծառայությունների իրականացման քննակրումը, ինչպիսիք են թեկնածուների և գործատուների տեղեկատվական աջակցությունը, աշխատանքի էլեկտրոնային պայմանագիրը, ուսուցանող դասընթացների և այլ ուղեկցող ծառայությունների մարքեթփլեյսը, բջջային հավելվածի ներդրումը, և շատ այլ ծառայություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել