HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները։ Այս կապակցությամբ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։

Նոր դրույթների համաձայն`Տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից  բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև  աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ:

Նորույթը վերաբերում է նաև աշխատաժամանակի և հանգստի  տևողությունների պահպանմանը, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանը, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարումներին, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը:

Ակնկալվում է, որ հրատարակվող ձեռնարկը կնպաստի աշխատանքային փոխհարաբերությունների հստակեցմանն ու պատշաճորեն կարգավորմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter