Սերժ Սարգսյան. ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին:
Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:
Յուկիյա Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ, որն է գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումը և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել