HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն››-ը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ՝ ինչպես նախկինում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է՝ հաշվի առնելով ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter