
Ֆրանսիացի ակտիվիստները կմասնակցեն Մաշտոցի այգում կազմակերպվելիք էկո-քննարկմանը
Այսօր ժամը 19:30-20:30 Մաշտոցի պուրակում կազմակերպվելու է էկո-քննարկում, որին մասնակցելու են Histoire Recyclables («Վերածնվող պատմություններ») կազմակերպության ֆրանսիացի ակտիվիստներ, բնական ռեսուրսների տնօրինման, ջրային պաշարների և բնապահպանական առողջության մասնագետներ Մանդին Բուքարը և Ուիլիամ Բերբոն:
Նրանք պատմելու և ցուցադրելու են Լաոսից Հայաստան իրենց ճամփորդությունը՝ Չինաստանով, Սիբիրով, Մոնղոլիայով, Միջին Ասիայով ու Վրաստանով, և այս ճանապարհին իրենց իրականացրած նախագծերը, որոնք վերաբերվում են ջրային ռեսուրսներին, թափոններին, կենսաբազմազանությանը և էներգիայի տնօրինմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել