HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձը ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննչական և դատավարական այլ գործողություների արդյունքում պարզվել է «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1981թ.:  

«Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցների վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը,  որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ  գումար և դիմել փախուստի:

2021թ. հուլիսի 2-ին 39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով վերոհիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում  է»,- նշված է Քննչական կոմտիեի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter