Կայացել է երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանության արարողությունը
Հուլիսի 2-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։
ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է շրջանավարտներին ու մաղթել խաղաղ և արգասաբեր ծառայություն։
Արման Սարգսյանը կարևորել է նորընծա սպաների՝ զինվորական մասնագիտության ընտրության որոշումը և վիճակահանության ավարտին խորհրդանշական սպայական դաշույններ հանձնել երիտասարդ սպաներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել