HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասին

Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցության նպատակով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար։ Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն, և սա լավ հնարավորություն է այս ուղղությամբ նոր ակտիվ գործունեություն սկսելու։ 

Հայկ Չոբանյանը նաև շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի հայկական համայնքի նկատմամբ Կատալոնիայի իշխանությունների բարեկամական և աջակից վերաբերմունքի համար, հայտնել համայնքի ներկայացուցիչների ողջույնները։ 

Տիկին Բոռասը հայտնել է, որ ս․թ․ մայիսի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Իսկ մայիսի 17-ին,Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասը և այլ խորհրդարանականներ հանդիպել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլի 24-ը Կատալոնիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու հնարավորությունը, որն իրականացման ընթացքում է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter