HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը» հորդորում պատասխանատվությամբ մոտենալ կենդանիների պատվաստումներին

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին: 

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով: Նշենք նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին: Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարող եք զանգահարել 012595939 հեռախոսահամարին»,-ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter