
Հրապարակվել են Ադրբեջանից վերադարձած 15 գերիների անունները
ՀՀ Կառավարությունը հրապարակել է հուլիսի 3-ին Ադրբեջանից վերադարձած 15 գերիների անունները։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է։
Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ,
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ,
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ,
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ,
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ,
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ,
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ,
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ,
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ,
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ,
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ,
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ,
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ,
14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ,
15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել