HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Աբովյան քաղաքում. տուժածներ չկան

Հուլիսի 4-ին, ժամը 05:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Գ.Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում:

Արատակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են շոգեբաղնիքի (մոտ 7 քմ) ներքին հարդարանքը և նախասրահը (մոտ 40 քմ)՝ գույքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter