HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 2 մլրդ դրամ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը

Այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում և արձանագրել, որ դեռևս 2008 թ. կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով ձևավորվել են պարտավորություններ՝ աղետի գոտու բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված մոտ 6 հազար 972 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ, մինչև 2013 թ. հունվարի 1-ը։

2012 թ. պետբյուջեով նախատեսվում է 3 մլրդ 324 մլն 600 հազար դրամ հատկացնել շուկայից բնակարաններ (բնակելի տների) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Ընդունված որոշմամբ այդ գումարից 2 մլրդ 154 մլն 600 հազար դրամը հատկացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը։

Կառավարությունը հավանություն է տվել «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման պետական գնման պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» համաձայնագրերին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ախուրյան քաղաքներում, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում լրացուցիչ բնակարանների (բնակելի տների) կառուցմամբ ապահովել անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների ամբողջական կատարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter