HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 5-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում հուլիսի 5-6-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 5-6-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 5-10-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter